Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի վերջին, հաղորդում է RomaNews-ը:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի ավագը չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական փուլի եզրափակիչ հանդիպումներին Հունաստանի (նոյեմբերի 15) և Իտալիայի (նոյեմբերի 18) հավաքականների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում: Սակայն խաղացողի վերականգնումն այնպես չի ընթացել, ինչպես պլանավորվում էր։