Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արդեն 2020-ի սկզբին կարող է դառնալ իտալական «Միլանի» խաղացող: Այս մասին հայտնել է MLS-ի ղեկավար Դոն Գարբերը։
«Երկու տարվա ընթացքում MLS-ում Զլատանը գերազանցել է լիգայի գրեթե բոլոր ռեկորդները։ Իհարկե, կցանկանայի, որ նա մնար ԱՄՆ-ում, բայց ամեն ինչ կախված է միայն «Լոս Անջելես Գելաքսիից»։
Կրկնում եմ, անձամբ ես ուզում եմ, որ նա մնա MLS-ում, ես սիրում եմ նրա մոտեցումը գործին, թե ինչպես է նա խոսում իր մասին երրորդ դեմքով: Բայց հիմա նրան գրավում է «Միլանը»՝ աշխարհի խոշորագույն ակումբներից մեկը», — Գարբերի խոսքը մեջբերում է ESPN-ը ։
38-ամյա Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ավարտվում է 2019-ի վերջին։ Ակումբում անցկացրել է 58 հանդիպում, խփել է 53 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում ։