ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է «Վասլանդ-Բևերենի» հետ ընկերական խաղը։ Հանդիպումն ավարտվել է 7-0 հաշվով՝ հօգուտ փարիզցիների։ Բրազիլացին նաև դժգոհել է բելգիական թիմի կոպիտ խաղից։
«Այո՛, մենք մի թեթև վախեցած էինք։ Մենք այստեղ ենք ընկերական խաղի համար, դրա համար էլ նման բաներ պետք է տեղի չունենային։ Մենք այստեղ ենք, որպեսզի պատրաստվենք, բայց նաև զգույշ լինենք։ Շատ ուրախ եմ, որ վերադարձել ու տանն էի խաղում՝ մի քանի երկրպագուի հետ։ Աստիճանաբար պատրաստվում ենք նրան, որ առավելագույնի հասնենք, այդ ժամանակ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կլինենք։ Մնացածն այնքան էլ կարևոր չէ»,-Նեյմարի խոսքերն է փոխանցում Goal-ը։
«Վասլանդ-Բևերենը» Բելգիայի՝ ժամանակից շուտ ավարտված առաջնության արդյունքում, զբաղեցնելով վերջին տեղը, տեղափոխվեց երկրորդ լիգա։
Հուլիսի 13-ին ՊՍԺ-ն ընկերական խաղում 9-0 հաշվով ջախջախել էր «Գավրին»։