«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը կարծիք է հայտնել 2019 թվականի մրցաշրջանի մասին։
«Ես կարծում եմ՝ մեկնարկային երեք-չորս արշավներից հետո ես դժվար թե կարող էի պատկերացնել, որ նման իրավիճակում եմ լինելու հիմա։ Շատ էի պայքարում որակավորման մրցարշավների վրա։ Ֆրանսիայի Գրան-Պրիից սկսած իրավիճակը փոխվեց։
Այո՛, անձնական հաջողության համար լավ կլինի երրորդ տեղը զբաղեցնելը։ Նախորդ տարի ես պայքարում էի 13-րդ տեղի համար ու չէի կարող պատկերացնել, որ հիմա կլինեմ այստեղ»,-Լեկլերի խոսքերն է մեջբերում crash.net-ը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն է հռչակվել Լյուիս Հեմիլթոնը։