«Ֆերարիի» արշավորդներ Շարլ Լեկլերն ու Սեբաստիան Ֆետելը քնարկել են անցած հանգստյան օրերին Շտիրիայի Գրան-պրիում տեղի ունեցած վթարը։ Պատահարի արդյունքում 2 արշավորդներն էլ առաջին շրջանից հետո դուրս եկան պայքարից։
«Ես կարծում եմ, որ մենք կթողնենք տեղի ունեցածը անցյալում։ Արշավից հետո ես գնացի Սեբի մոտ, որպեսզի ներողություն խնդրեմ։ Կարծում եմ՝ նա ընդունել է իմ ներողությունը։ Հիմա ամեն ինչ անցյալում է։ Ես կենտրոնանում եմ գալիք հանգստյան օրերին և փորձելու եմ անել առավելագույնը»,-Լեկլերի խոսքն է մեջբերում Crash.net-ը։
«Ես ավելացնելու բան գրեթե չունեմ։ Նույն թիմի երկու մեքենաների բախումը վատագույն բանն է։ Ցավոք, արշավներում նման բան երբեմն լինում է։ Մենք ամեն ինչ քննարկել ենք, պատահարը անցյալում է։ Մի քանի օրից մենք շանս ունենք ավելի արժանի արդյունք ցույց տալ»
Հունգարիայի Գրան-պրին տեղի է ունենալու առաջիկա հանգստյան օրերին։