Սանկտ-Պետերբուրգի <<Զենիթի>> ֆուտբոլիստներ Սեբաստիան Դրիուսին ու Մատիաս Կրանեվիտերը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են համալրել ամերիկյան <<Ինտեր Մայամին>>: Այս մասին հայտնել է հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը:
<<Ձյուբան կմնա ակումբում, իսկ 2 արգենտինացիները կարող են տեղափոխվել <<Ինտեր>>, ոչ թե Կոնտեի, այլ Բեքհեմի>>,-ասել է Առուստամյանը:
Դևիդ Բեքհեմի ակումբը ռուսական թիմին 2-ի համար առաջարկել է 30մլն եվրո:
Հիշեցնենք, որ <<Ինտեր Մայամին>> եկող մրցաշրջանից հանդես է գալու ՄԼՍ-ում: