«Ինտերի Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը կիսվել է ակումբի ապագայի վերաբերյալ իր մտքերով:
«Երբեմն երկար ճանապարհ եք անցնում և պետք է դադար վերցնեք: «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Լա Լիգան» և Պրեմիեր լիգան մեկ օրվա ընթացքում չեն կառուցվել:
Թիմերին, խաղացողներին և ակումբներին ծաղկելու համար ժամանակ է պետք, բայց երբ դա հաջողվի, բոլոր ծանր ժամանակները թվում են, թե հեռու անցյալում են:
Կարևոր է ժամանակ հատկացնել, որպեսզի անդրադառնանք մինչ այժմ ձեռք բերվածին: Ես հպարտ եմ իմ թիմով, մեր ակումբով և մեր հիանալի երկրպագուներով: Համբերությունն առաքինություն է», — գրել է Բեքհեմը Instagram-ում: