Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի՝ «Ֆլամենգոյի» և «Ռիվեր Փլեյթի» միջև սպասվող խաղը չի կայանա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Ինչպես հաղորդում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի պաշտոնական կայքը՝ եզրափակիչը տեղափոխվել է Պերուի մայրաքաղաք Լիմա:
Խաղի անցկացման օրը չի փոխվել, ինչպեսև սպասվում էր, այն կկայանա նոյեմբերի 23-ին: Նման որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Չիլիում անկարգությունները:
Արդեն մի քանի շաբաթ է՝ Չիլիում բողոքի ակցիաներ են, որոնք սկսվել են գնացքի ու մետրոյի ուղեվարձերի թանկացման պատճառով: