«Սան-Պաուլուի» հարձակվող Ալեսանդրե Պատոն խոստովանել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում: Ավելի վաղ 30-ամյա բրազիլացին հանդես է եկել «Միլանում», Լոնդոնի «Չելսիում» և «Վիլյառեալում».
«Կցանկանայի վերադառնալ Եվրոպա: Ես այս տարի լավ եմ հանդես եկել: Կհաղթեմ Լիբերտադորեսի Գավաթը, իսկ հետո կվերադառնամ: Հիանալի կլիներ նորից հայտնվել «Միլանում»:
Երբ ես առաջին անգամ այնտեղ էի, թեթև վնասվածքը լուրջ խնդիր դարձավ: Ես կորցրի հավատս, ինձ մի փոքր միայնակ էի զգում, քանի որ նրանք մեղադրում էին ինձ»,- Պատոյի խոսքերն է փոխանցում La Gazzetta Dello Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ալեշանդրեն 5 գոլի հեղինակ է դարձել Բրազիլիայի առաջնությունում անցկացրած 20 խաղում: Ընթացիկ խաղարկություն նա Լիբերտադորեսի Գավաթի շրջանակում 2 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Պատոյի պայմանագիրը «Սան-Պաուլուի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 6 մլն եվրո է գնահատվում: