Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», կարիերան շարունակելու երկու հավանական տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է մարզական լրագրող և ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ փորձառու կիսապաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել բրազիլական «Սան Պաուլուն» և ամերիկյան «Ինտեր Մայամին», որտեղ հանդես է գալիս արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին։ Բրազիլացի ֆուտբոլիստի և «կարմիր սատանաների» միջև գործող պայմանագրի ժամկետն սպառվում է առաջիկա ամռանը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































