Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Զագրեբի «Դինամոն» մրցելու է Դոնեցկի «Շախտյորի» հետ:
Այդ հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակը ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն է, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Վերոնշյալ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին: