Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Գարեթ Բեյլի ու Խամես Ռոդրիգեսի՝ «Բետիսի» դեմ տնային խաղում ժամանակից շուտ մարզադաշտի տարածքը լքելու փաստը.
«Չեմ կարծում, որ նրանք դրանով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել:Խաղից առաջ 2-ն էլ թիմի հետ էին ու աջակցում էին խաղացողներին, ինչն ամենակարևորն է»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Բեյլ ու Խամեսը շարունակվում են ապաքինվել վնասվածքներից: