«Ռեալը» կարող է հրաժարվել «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային ձեռք բերելու մտքից: Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը, հավանաբար, չի նախատեսում որևէ խոշոր ձեռքբերում այս ամառ, քանի որ ակումբի բյուջեն զգալիորեն տուժել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հաղորդվում է, որ 17-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և ՊՍԺ-ն: