Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ամենայն հավանականությամբ, չի փոխի ակումբային գրանցումը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Diario AS պարբերականը, «սերուցքայինները» պատրաստ են դիտարկել ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկները միայն այն դեպքում, եթե դրանք սկսվեն 70 միլիոն եվրոյից։ Ներկա պահին պոտենցիալ գնորդներից ոչ մեկը չի մոտեցել մադրիդյան ակումբի ֆինանսական պահանջներին։
Ինքը՝ կիսապաշտպանը, նույնպես ցանկություն չունի հեռանալու Մադրիդից՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում կորցրել է իր հաստատուն տեղը Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է եղել Կամավինգայի տեղափոխության համար վճարել 50 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել։ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր նաև Լոնդոնի «Չելսին»։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։



























































