«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոյի տունը թալանել են այն ժամանակ, երբ խաղացողը թիմի հետ տոնում էր ԱՊԼ չեմպիոնությունը։ Այս մասին գրում է Liverpool Echo-ն։
Ֆաբինյոյի տունը, ինչպես հաղորդվում է, թալանվել է «Լիվերպուլի»՝ Պրեմիեր լիգայում տարած հաղթանակի գիշերը, այսինքն՝ 37-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղից հետո (5-3), որի ավարտից հետո էլ տեղի ունեցավ տոնակատարությունը։
Ենթադրվում է, որ գողերը մտել են տուն, երբ այնտեղ ոչ ոք չի եղել, ու, ենթադրվում է նաև, որ դա եղել է չորեքշաբթի ժամը 15:00-ից հինգշաբթի 04:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ենթադրվում է, որ գողերը մտել են տուն, երբ խաղացողն ինքը եղել է «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլի» հաղթանակը տոնելիս։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ գողացել են մի քանի ոսկյա իր, ինչպես նաև մոխրագույն Audi RS6, որն ավելի ուշ նկատել ու գտել են Ուիգանի թաղամասերից մեկում։
Ֆաբինյոն «Լիվերպուլի» հերթական խաղացողն է, որի տունը թալանում են, երբ նա մարզադաշտում է։ Ավելի վաղ նման գողություն էր եղել Սադիո Մանեի տանը, երբ 2019-ին նա մասնակցում էր «Բավարիայի» հետ խաղին։ Գողերի զոհ են դարձել նաև Դեյան Լովրենը, Ռոբերտո Ֆիրմինոն, Պեպե Ռեյնան, Դանիել Ագերը և Եժի Դուսեկը։