«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտերի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Ինտերը վերջին տարիների իտալական ուժեղագույն թիմն է։ Նրանք վառ ու որակյալ ֆուտբոլ են ցուցադրում։ Համոզված եմ, որ մեզ շատ բարդ խաղ է սպասվում»,- ասել է Ֆաբինյոն։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է «Լիվերպուլի» հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Պատասխան խաղը կկայանա այսօր: