«Միլանը» շարունակում է բանակցությունները դարպասապահ Ջիանլուիջի Դոննարումմայի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլա Շկիրան:
Հաղորդվում է, որ ակումբւ դարպասապահին առաջարկել է պայմանագիր մինչև 2023 թվականը: Բանակցությունները ընթանում են լավ, մնում է, որ կողմերը պայմանավորվեն ֆուտբոլիստի հրաժարագնի գումարի չափի վերաբերյալ: