ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ասթոն Վիլլայի» դարպասը: Սուլշերի թիմից աչքի ընկան Ֆերնանդեշը՝ 11 մետրից, Գրինվուդն ու Պոգբան: Ամբողջ խաղն անցավ «Յունայթեդի» բացահայտ առավելությամբ:
Դե Խեան ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 11-րդ անգամ անառիկ պահեց սեփական դարպասը: «Յունայթեդը» վերջին 4 խաղում խփել է 3 և ավելի գնդակ, ինչպես նաև, առաջնության վերսկսումից հետո 5 խաղում տարել է 4 հաղթանակ և խաղացել մեկ ոչ-ոքի:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 58 միավորով 5-րդ հորիզոնականում է և մեկ միավորով է հետ մնում 4-րդ տեղում գտնվող «Լեսթերից», իսկ «Ասթոն Վիլլան» 27 միավորով մնաց 19-րդ հորիզոնականում: