Անգլիայի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի շրջանակում հետնապահների թվում գտնվող «Ասթոն Վիլլան» ընդունում է ՉԼ-ի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդին»:
Վերսկսումից հետո ԱՊԼ-ի վերջին 4 խաղից 3-ում «Յունայթեդը» հաղթել է և այս պահին 55 միավորով 5-րդն է: 4-րդ տեղում գտնվող «Լեսթերին» Սուլշերի թիմը զիջում է 4 միավորով, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Ասթոն Վիլլան» 27 միավորով 19-րդ տեղում է ու 17-րդ տեղում գտնվող «Ուոտֆորդից» հետ է մնում 4 միավորով: Սա նշանակում է, որ երկու կողմին էլ հաղթանակն օդի ու ջրի պես անհրաժեշտ է:
Մեկնարկային կազմի համար Սուլշերն ընտրել է հետևյալ 11 խաղացողին.
- Դե Խեա, 2. Լինդելյոֆ, 5. Մագուայեր, 6. Պոգբա, 9. Մարսիալ, 10. Ռեշֆորդ, 18. Ֆերնանդեշ, 23. Շոու, 26. Գրինվուդ, 31. Մատիչ, Վան-Բիսակա
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: