«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Բավարիա»։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում՝ մյունխենյան ակումբը Լերոյ Սանեին ձեռք բերելուց հետո դուրս է եկել 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարից։
Հավերցի համար պայքարում ֆավորիտը «Չելսին» է։ Ինչպես հաղորդվում է՝ խաղացողն ինքը ուզում է միանալ «կապույտներին»։ «Բայերը» իր ֆուտբոլիստի համար 90 մլն եվրո է պահանջում։