«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցն կարող է կարիերան «Չելսիում» շարունակել։
Ինչպես հաղորդում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Չելսիի» ղեկավարությունը կապ է հաստատել Հավերցի գործակալների հետ։ Խաղացողն ուզում է լոնդոնյան ակումբ տեղափոխվել, որովհետև նրան դուր է գալիս ակումբի ներկայացրած նախագիծը։
Բացի դրանից, հարձակվող Տիմո Վերները, որը «Չելսի» է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգից», Հավերցին համոզում է միանալ լոնդոնյան թիմին։
Հավերցի գործակալները «Բայերին» հաղորդել են, որ խաղացողն ուզում է հեռանալ թիմից, եթե առաջիկա շաբաթում լուրջ առաջարկ ստանա։
Հավերցը համաձայն է անձնական պայմանագրի կետեր քննարկել, եթե առաջիկայում պաշտոնական առաջարկ ստանա «Չելսիից»։ Գերմանական ակումբը խաղացողի համար 90 մլն եվրո է պահանջել, բայց առայժմ ոչ մի պաշտոնական առաջարկ չկա։
Նշվում է, որ «Բավարիան» Լերոյ Սանեին գնելուց հետո դադարեցրել է Հավերցին ձեռք բերելու փորձերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է 21-ամյա գերմանացու համար 70+30 մլն եվրո վճարել։