Լա Լիգայի 34-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում «Բարսելոնան» 4-1 հաշվով հաղթանակ տարավ։ Կատալոնացիների կազմում աչքի ընկան Անտուան Գրիզմանը, Լուիս Սուարեսը, Անսու Ֆատին․ ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց մրցակցի պաշտպան Պաու Տոռեսը։
Խաղի արդյունքում Սուարեսը դուրս եկավ «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուների 3-րդ տեղ։ Այս մասին թվիթերյան էջում հաղորդում է Gacenote Live-ը։ Նա գոլերի թվով հավասարվեց Լասլո Կուբալային։ Երկուսի ակտիվում էլ 194 գոլ է։ Լավագույն ռմբարկուների թվում երկրորդը Սեզար Ռոդրիգեսն է, որը 232 գոլ է խփել։ Ցուցակը 630 գոլով գլխավորում է Լիոնել Մեսսին։
«Բարսելոնան» 73 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։