«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»։
Երեկ մյունխենյան թիմը 4-2 հաշվով Գերմանիայի գավաթի եզրափակիչում հաղթեց Բայերին ու նվաճեց գավաթը։
«51 գոլ․ սա շատ ուժեղ ցուցանիշ է։ Ռոբերտի առաջին գոլն ու «Բավարիայի» 3-րդ գնդակը հիասքանչ էր։ Իհարկե, նրա բախտը մի փոքր բերեց, բայց հենց դրանով է նա տարբերվում։
Լևանդովսկին վստահ է իր մակարդակի վրա։ Եթե նայենք գոլերին, ապա նա Բունդեսլիգայում էլ 34 գոլ ունի։ Դրանից հետո կարելի է մտածել այն մասին, որ Բունդեսլիգայի խաղացողը ստանա «Ոսկե գնդակը»։ Ինչու՞ ոչ։ Նա դրել է բոլոր հիմքերը այդ հաջողությանը հասնելու համար այս մրցաշրջանում»,-Ֆլիկի խոսքն է մեջբերում Goal-ը։