«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը թվիթերյան էջում տեսաուղերձ է տեղադրել թիմի նորեկ 30-ամյա բոսնիացի ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչի մասնակցությամբ։
«Շատ երջանիկ եմ։ Ամեն ինչ կտամ այս ակումբի համար։ Մինչ նոր հանդիպում։ Առա՛ջ, «Բարսա՛»»,- ասել է Պյանիչը։
👍 @miralem_pjanic: “I’m so happy. I’ll give everything for this club. See you soon. Força Barça!”
— FC Barcelona (@FCBarcelona) June 29, 2020
💙❤️ #PjanicCuler pic.twitter.com/CNvbzexoBd
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 29-ին, «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Թուրինի «Յուվենտուսից» Միրալեմ Պյանիչի տրանսֆերը համաձայնեցնելու վերաբերյալ։ Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար 60 մլն եվրո կվճարի։ Կիսապաշտպանը «Բարսելոնայի» հետ մինչև 2024 թվական գործող պայմանագիր է կնքել։ Պայմանագրում հրաժարագինը կազմում է 400 մլն եվրո։ Տրանսֆերը կկայանա 2019/2020 մրցաշրջանի փաստացի ավարտից հետո։
Այս մրցաշրջանում Պյանիչը մասնակցել է Ա Սերիայի 24 խաղի, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։