«Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ։
«Արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան 15-րդ անգամ սեփական դարպասը պահեց անառիկ։ Բելգիացի դարպասապահը 29 խաղերից 15-ում չոր հանդիպում է անցկացրել, հաղորդում է Marca-ն։
Եվրոպական թոփ-5 լիգաներում այսպիսի ցուցանիշ ունի միայն «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։ Կուրտուան, սակայն, ևս 6 հանդիպում ունի անցնացնելու, մինչդեռ Բունդեսլիգան ավարտվել է։
Կուրտուան նաև Զամորայի մրցանակի գլխավոր ֆավորիտն է։ Նա 18 գնդակ է բաց թողել 29 խաղերում։ Միջինը խաղում նա 0,62 գոլ է բաց թողել։ Երկրորդ տեղում Յան Օբլակն է։ «Աթլետիկոյի» դարպասապահը 22 գոլ է բաց թողել 31 խաղերում՝ միջինը 0,71 գոլ մեկ խաղում։