«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Ա սերիայում ՍՊԱԼ-ի հետ խաղի արդյունքը (1-0)։
«Ես տղաներին խնդրել էի խաղալ ճիշտ տրամադրվածությամբ։ Մենք պահեր էինք ստեղծում ու հազվադեպ էինք կորցնում գնդակը։ Ափսոս, որ արդյունքը մինչև վերջին պահը հարցականի տակ էր, բայց նման տանջալից հաղթանակը կարող է մեր օգտին լինել, հատկապես «Լացիոյի» հետ խաղից առաջ։
Սուսոն բարձր վարպետություն ունի, նա ունակ է ավելիին, և ես ուրախ եմ, որ նա խաղում է իմ գլխավորած թիմում, բայց մենք պետք է մտածենք ամբողջ թիմի մասին։ Չի կարելի հաղթել կամ պարտվել մեկ խաղացողի պատճառով։
Թիմը աճելու պոտենցիալ ունի, և եթե դա տեղի ունենա, ապա ամեն ինչ հնարավոր է։ Առջևում ծանր խաղեր են, բայց մենք չպետք է վախենանք», – Պիոլիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն։