«Ռիվեր Փլեյթի», «Բոկա Խունիորսի» ու Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Կարող է թվալ, որ ես դեմ եմ դուրս գալիս իմ իսկ հայրենակցին, բաց քանի դեռ Մեսսին չի խաղում մեծ խաղերում, նա կմնա տնային խաղերի ֆուտբոլիստ: Նա պետք է տղամարդկություն ունենա, որ տեղափոխվի «Ռեալ» ու ապացուցիչ ամեն ինչ, ինչպես ավելի վաղ դա արեց Ռոնալդուն: Հակառակ դեպքում նա պարզապես կլինի հերթական խաղացող:
Կրիշտիանուն տեղափոխվեց աշխարհի լավագույն ակումբ: Մեսսին խաղում է տանը, սեփական հարկի տակ ու սեփական պայմաններով: Թող իրեն ցույց տա Չեմպիոնների լիգայում և Աշխարհի առաջնությունում: Հակառակ պարագայում նա կմնա սովորական ֆուտբոլիստ: Երբ անի դա, կկարողանա ձգտել Կրուիֆին, Մարադոնային ու Պելեին: Մեսսին խաղում է միայն այն ժամանակ, երբ նրան թույլ են տալիս: Հեշտ է խաղալ տանը, երբ ամեն ինչ քո օգտին է», — Գատիի խոսքերն է մեջբերել Marca-ն՝ հղում անելով El Chiringuito-ին: