«Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը հետ է մղել 11-մետրանոց հարվածը Անգլիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում:
14-րդ րոպեին հյուրերի հարձակվող Նիլ Մոպեն է փորձել իրացնել նշանակված տուգանայինը, սակայն Շմեյխելը վստահ է գործել.
«Լեսթեր Սիթի»-«Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոն» խաղն ընթանում է այս րոպեներին Լեսթերի «Քինգ Փաուեր-Ուոլքերս» մարզադաշտում: Հաշիվը դեռ չի բացվել:
«Լեսթեր Սիթին», 54 խաղից հետո վաստակելով 30 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բրայթոնը» 32 միավորով 15-րդն է: