«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը վարձակալական հիմունքներով խաղում է «Ռեալ Սոսիեդադում», կշարունակի մնալ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմում։
AS-ը տեղեկացնում է, որ կողմերը համաձայնության են հասել, որի համաձայն նորվեգացի կիսապաշտպանը ևս մեկ մրցաշրջան անցկացնելու է «Ռեալ Սոսիեդադում»։
Հաղորդվում է, որ որոշման կայացման գործում իր մասնակցությունն է ունեցել նաև անձամբ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ այսօր «Ռեալ Սոսիեդադն» ու «Ռեալը» մրցելու են միմյանց դեմ։