«Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսը հայտնվել է ՊՍԺ-ի ուաշդրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է le10sport-ը:
Հաղորդվում է, որ Կուրզավայի և Տիագո Սիլվայի հեռանալուց հետո փարիզյան թիմը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը: Որպես իդեալական թեկնածու, դիտարկվում է Էրնանդեսի տարբերակը, քանի որ 24-ամյա ֆրանսիացին կարող է խաղալ ձախ և կենտրոնական պաշտպանի դիրքում, ինչը դոր է գալիս ՊՍԺ-ի ղեկավարներին:
Նշվում է, որ «Բավարիան» ցանկանում է մոտ 80 միլիոն եվրո ստանալ Էրնանդեսի համար: