«Սոչիի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն մեկնաբանել է ՌՊԼ-ի 23-րդ տուրի խաղում «Ռոստովի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը:
«Կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ խնդիրը մեր ակումբի մեջ չէր: Մենք մեղավոր չենք Ռոստովում տեղի ունեցածի համար, մենք հնարավորություն չունեինք հետաձգել հանդիպումը: Մենք ավարտում ենք առաջնությունը, յուրաքանչյուր միավոր ոսկու արժեք ունի:
Տղաները, չնայած երիտասարդ են, բայց լավ էին տրամադրված, նրանց խաղը առաջացրեց միայն դրական հույզեր: Շնորհակալ եմ նրանց, փառք Աստծո, որ ոչ ոք չի տուժել: Նրանցից շատերի համար այս խաղը կմնա հիշողության մեջ, նրանք փորձ են ձեռք բերել, շատերը երբեք, հնարավոր է, որ չեն ունենա այդպիսի հնարավորություն:
Մենք լուծեցինք մեր խնդիրը, վաստակեցինք երեք միավոր: Դուրս եկան երիտասարդ Կոլդունովը, Բոկովոյը, Միլյուտինը, ովքեր լավ խաղացին: Գլխավոր մարզիչը ավելի լավ գիտի, թե ով է պատրաստ խաղալ, մենք լուծեցինք մեր խնդիրները»,- մեջբերում է Ռուբաշկոյին ТАСС-ը: