ՌՊԼ 23-րդ տուրում «Ռոստովը» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոտորի» դարպասը:
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Խորեն Բայրամյանը:
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» 37 միավորով 6-րդն է:
Հիշեցնենք, որ Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, մասնակցելու Մունդիալ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղերին: