Անգլիական «Սթոուք Սիթիի» գլխավոր մարզիչ Մայքլ Օ՛ Նիլը բուժվել է կորոնավիրուսից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ հունիսի 20-ից մարզիչը կկարողանա ղեկավարել թիմի խաղը պահեստայինների նստարանից:
Հիշեցնենք, որ Օ՛ Նիլի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հունիսի 9-ին:
Չեմպիոնշիփի առաջնությունը, որը դադարեցվել էր մարտի 9-ին, վերսկսվելու է հունիսի 20-ին: