Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ցանկանում է այս ամառ տեղափոխվել «Միլան»:
Ըստ Sport Mediaset-ի, 22-ամյա սերբը, որի համար «Ռեալը» 2019-ի ամռանը 60 միլիոն եվրո էր վճարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», ցանկանում է կրկին հանդես գալի իր նախկին գործընկեր Անտե Ռեբիչի հետ: Հնարավոր է, որ «Միլանը» կփորձի Յովիչին 2 մրցաշրջանով վարձակալել:
Իր հերթին Le Bombe di Vlad-ը հայտնում է, որ սերբ ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը: «Ռեալն» ու «Միլանը» պետք է համաձայնեցնեն ֆուտբոլիստի տեղափոխության մանրամասները: