Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին»:
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: 76-րդ րոպեին ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն առաջ մղեց հյուրերին՝ խփելով իր 18-րդ գոլը:
Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Գուստավո Մարմենտինին հավասարեցրեց հաշիվը, իսկ 93-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց «Շիրակին»:
Այս խաղից հետո «Շիրակը» 39 միավարով 2-րդ տեղում է: «Ալաշկերտը» 3-րդն է 37 միավորով: