Վերջերս հայտնի էր դարձել, որ խորվաթ դարպասապահ Դանիել Սուբաշիչը հեռանում է «Մոնակոյից»։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ակումբի Twitter-յան պաշտոնական էջը։
Հայտարարության մեջ ասված էր, որ խորվաթ դարպասապահը 8 տարի «Մոնակոյում»անցկացնելուց հետո հեռանում է թիմից։
35-ամյա խորվաթը բանակցություններ է վարում Հունաստանի բազմակի չեմպիոն «Օլիմպիակոսի» հետ, հայտնում է Foot Mercato-ն: Սուբաշիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը: