«Մոնակոյի» դարպասապահ Դանիել Սուբաշիչը խոսել է ֆրանսիական թիմից հեռանալու մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Այս ակումբը միշտ կլինի իմ սրտում: Հրաշալի 8 տարներ եմ անցկացրել այստեղ: Միասին նվաճեցինք չեմպիոնական տիտղոսը (2017/18թ.), ինչը իմ ամենամեծ նվաճումներից մեկն էր:
Մի օր անպայման կվերադառնամ այստեղ: Դրանում ոչ մի կասկած չկա»,- ասել է Սուբաշիչը:
Հիշեցնենք, որ «Մոնակոն» բարձր է գնահատել Սուբաշիչի կատարած աշխատանքը և նրան անվանել է թիմի պատմության լավագույն դարպասապահներից մեկը։