Շաբաթ օրը ՝ դեկտեմբերի 21-ին, կայացավ Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի «Մոնակո» — «Լիլ» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց Լեոնարդու Ժարդիմի թիմի ջախջախիչ հաղթանակով ՝ 5:1 հաշվով:
Խաղի 78-րդ րոպեին հետաքրքրաշարժ միջադեպ տեղի ունեցավ. «Մոնակոյի» դարպասապահ Դանիել Սուբաշիչը, ով պահեստայինների նստարանին էր, ստացավ կարմիր քարտ: 35-ամյա խորվաթը դժգոհ էր մրցավարի գործողություններից, ով հյուրերի դարպասին 11-մետրանոց տուգանային չի նշանակել: Սուբաշիչը սկսեց ակտիվորեն արտահայտել դժգոհությունը, ինչի համար ստացել է դեղին քարտ: Բայց դա նրան չի հանգստացրել, և նա շարունակել էր վրդովվել և արդյունքում ստացել կարմիր քարտ:
«Մոնակոն» 28 միավորով Լիգայի 1-ի մրացաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը, իսկ «Լիլը» (31) չորրորդ տեղում է: