Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակցի անունը հայտնի է։ Երկրի գործող չեմպիոնը՝ «Յուվենթուսը» եզրափակիչում է։
«Միլանի» դեմ պատասխան հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով։ Առաջին խաղում դեռևս երեք ամիս առաջ «բիանկոներիները» ոչ-ոքի էին խաղացել միլանյան թիմի հետ՝ 1-1 հաշվով, ինչի շնորհիվ էլ դուրս եկան եզրափակիչ։
Հանդիպման առաջին կեսում Կրիշտիանու Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Խաղի մեծ մասը «ռոսոներիները» անցկացնում էին 10 ֆուտբոլիստներով։ Դաշտից հեռացվել էր Անտե Ռեբիչը։
«Յուվենթուսը» եզրափակիչում ուժերն է չափելու «Նապոլի» — «Ինտեր» զույգի հաղթողի հետ։