«Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը գլխավորեց «Ֆեյենորդը»: Այս մասին հայտնում է AD.nl-ն։
Աղբյուրի տվյալներով՝ մասնագետը մինչև այս մրցաշրջանի ավարտը կգլխավորի ակումբը։
Այդ պաշտոնում նա կփոխարինի Յապ Ստամին, որն անհաջող մեկնարկից հետո հեռացել է ակումբից։
11 տուրից հետո թիմը 14 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը Էրեդիվիզիայի մրցաշարային աղյուսակում։