Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում երկրի գործող չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական հարկի 4:2 հաշվով հաղթեց «Արարատին»:
Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը: 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դենիս Դեդեչկոն: Րոպեներ անց Սերգեյ Վակուլենկոն հավասարեցրեց հաշիվը, իսկ մինչև ընդմիջման գնալը Մաիլսոն Լիման հաշիվը դարձրեց 2:1:
2-րդ կեսի սկզբնամասում Օտուբանջոն 11 մետրանոցով 3-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Րոպեներ անց Գուֆրանին ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձավ 3:2, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Լիման հստակ իրացրեց ևս մեկ 11 մետրանոց հարված:
Այս հաղթանակից հետո Վարդան Մինասյանի թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 44 միավորով:
«Արարատը» 32 միավորով 6-րդն է: