7 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի ազգային հավաքականը տարավ իր պատմության ամենափառահեղ հաղթանակներից մեկը՝ հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկելով Դանիայի ընտրանու դարպասը:
Խաղում 2 անգամ աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արաս Օզբիլիսն ու Հենրիխ Մխիթարյանը: