«Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը մտադիր չէ լքել անգլիական ակումբը, տեղեկացնում է El Desmarque-ը:
«Ես 2 տարվա պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ և չեմ ցանկանում հեռանալ այստեղից:
Խաղում եմ ԱՊԼ-ի լավագույն թիմում և դա ինձ դուր է գալիս»,- ասել է Ադրիանը:
Հիշեցնենք, որ 33-ամյա դարպասապահը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում: