Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում այսօր երկու հանդիպում է կայացել:
«Վեստ Արմենիան» Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունեց «Արարատ-2»-ին և հաղթեց ՝ 2:1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Օռլովը:
«Տորպեդոն» էլ Աբովյանի քաղաքային մարզադաշտում հանդիպեց «Վանին» և պարտվեց ՝ 0:7 հաշվով:
Պոկերի հեղինակ դարձավ «Վանի» լեգիոներ Վիլֆրիդ Եզան: Մեկական գոլ էլ խփեցին ՝ Ստանիսլավ Եֆիմովը, Եդգար Մովսիսյանը և Արթուր Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպումներում «Սևանը» հաղթեց «Փյունիկ-2»-ին (5-2), իսկ «Լոկոմոտիվը»՝ «Անիին» (5-1):