«Յուվենտուսը» համաձայնեցրել է տրանսֆերը «Վերոնայի» պաշտպան Մարաշ Կումբուլայի հետ: Այս մասին տեղեկացնում է La Stampa-ն:
Աղբյուրի համաձայն, թուրինյան ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 32 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարի ժամկետով:
Ալբանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը իտալաան թիմում հանդես է գալիս 2017 թվականից: