«Վերոնայի» պաշտպան Մարաշ Կումբուլան առաջիկայում կարող է տեղափոխվել «Լացիո»: Այս մասին տեղեկացնում է Sky Sport-ը:
Հռոմեական թիմը ակտիվորեն հետաքրքրված է20-ամյա պաշտպանի ծառայություններով:
«Վերոնան» ցանկանում էալբանացի ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ առնվազն 30 միլիոն եվրո: Գործարքը կարող է կայանալ մինչև հունիսի 30-ը: