Իսպանական «Սևիլյան» ցանկանում է գնել «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեին, տեղեկացնում է Sky Italia-ն:
23-ամյա ֆուտբոլիստի համար սևիլյան ակումբը մտադիր է 25 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ բրազիլացին «Լացիո» էր տեղափոխվել «Իտուանո» ակումբից: 2016 թվականին կայացած տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել է 750.000 եվրո:
Հավելենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Ֆելիպեն մասնակցել է 26 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: