Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրը շարունակվում է: Այսօր՝ հունիսի 4-ին, Երևանում՝ «Նաիրի» մարզադաշտում, կհանդիպեն «Նոան» ու «Ալաշկերտը»:
«Նոան» ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում հյուրընկալվելիս արդեն մրցել էր «Ալաշկերտի» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Այսօր թիմերը վերջին 11 օրվա ընթացքում կհանդիպեն արդեն երկրորդ անգամ և այս անգամ տանտիրոջ իրավունքով հանդես կգա արդեն «Նոան»։
Այս խաղից առաջ «Նոան» իր ակտիվում ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» 34 միավորով երկրորդն է։
Հանդիպումը կմեկնարկի 17։30-ին, թիմերի մեկնարկային կազմերն արդեն հայտնի են․
Նոա
Ալաշկերտ
Հանդիպման ուղիղ հեռարձակումը․