«Նոան» ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Միակ գնդակն իր ակտիվում գրանցել է 24-ամյա ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչը:
Առաջին կեսում թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասները՝ չնայած խաղակեսի միջնամասում վտանգավոր պահեր ֆուտբոլիստները կարողացել են ստեղծել:
Երկրորդ կեսն ավելի ակտիվ են սկսել թիմերը, բայց հաշիվը բացվել է միայն 74-րդ րոպեին. Մայրովիչն աջ եզրից կատարած փայլուն հարվածով գնդակն ուղարկել է Չանչարևիչի դարպասն ու առաջ մղել իր թիմին: Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Մայրովիչը խաղի միակ գոլի հեղինակն էր:
Խաղավարտին՝ 90+4-րդ րոպեին, «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն մրցակցի հարվածից հետո «Նոայի» դարպասապահն անհավանական սեյվով փրկեց իր թիմին:
Այսպիսով, «Նոան» իր միավորների թիվը հասցրեց 30-ի և բարձրացավ ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի միանգամից 4-րդ հորիզոնական: «Ալաշկերտը» շարունակում է գտնվել 3-րդ տեղում 31 միավորով: