Հնարավոր է, որ «Ռոման» ստիպված լինի Պատրիկ Շիկին վաճառել «ՌԲ Լայպցիգին» իջեցված գնով: «Ցուլերը» պատրաստ են 20 միլիոն եվրո վճարել «Ռոմայից» վարձակալված հարձակվողի համար:
Նախկինում հռոմեացիները ցանկանում էին ֆուտբոլիստի համար ստանալ 29 միլիոն եվրո, բայց նրանց առջև կանգնած ֆինանսական դժվարությունները կարող են ստիպել նրանց ընդունել «ՌԲ Լայպցիգի» առաջարկը, գրում է Calciomercato-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» կարող է փոխանակել կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենի հետ։